Սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար․ Բորելը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա

Եվրամիությունը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«ԵՄ-ն խստորեն դատապարտում է Իրանի անընդունելի հարձակումը Իսրայելի վրա»,- գրել է նա սոցիալական ցանցի իր X էջում։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բորելը հավելել է, որ «սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի բանակը հաստատել է տեղեկությունը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: