Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (Տեսանյութ)

Մենք էքսկլավ, անկլավ թեմայից չենք կարող հրաժարվել․ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը և պայմանավորվել են, որ այդ հարցին անդրադառնալու են։

«Մենք պատրաստվում ենք հիմնավորել Արծվաշենը դե յուրե ՀՀ մաս լինելը։ Երբ դա մենք դե յուրե կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա, գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կլինեն»,-ասաց Փաշինյանը։

4 գյուղերը, ըստ նրա, սահմանազատվում են մինչև կանոնակարգումը, որպես նախնական գործողություն։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում