Շտապ. ԵԿՄ֊ի Տավուշի ղեկավարը «ֆաս» հրահանգով սադրել է` ելնելով ցուցարարների դեմ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում բնակիչները փակել են Նոյեմբերյան-Վրաստան միջպետական ճանապարհը` ընդվզելով Փաշինյանի վերջին օրերի դավադիր պայմանավորվածությունների դեմ։

Yerkir.am-ը տեղեկացավ, որ ակցիա իրականացնողների շրջանում հայտնվել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ընկերը՝ Տավուշի ԵԿՄ տարածքային ստորաբաժման պատասխանատու Յուրա Հարությունյանը և, ակնհայտ սադրիչ գործողություներ իրականացնելով, պահանջել է բացել ճանապարհը:

Ըստ անակատեսների՝ ԵԿՄ֊ական Յուրա Հարությունյանն իր «Վիլիս» մանկիշի ավտոմեքենան վարել է ակցիայի մասնակիցների ուղղությամբ:

Ակցիայի մասնակիցներին հաջողվել է հեռացնել Սասուն Միքայելյանի ընկերոջը` Տավուշի ԵԿՄ տարածքային ստորաբաժման պատասխանատու, նիկոլական սադրիչ Յուրա Հարությունյանին։

Բնականաբար, ԵԿՄ Տավուշի մարզի պատասխանատուն չէր կարող իր սադրիչ գործողություններով նման անբարո վարքագիծ դրսևորել առանց Սասուն Միքայելյանի ֆաս հրամանի։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում