Քիչ առաջ Գյումրիում զգացվեց երկրաշարժ, բարձրահարկ շենքերի բնակիչները անգամ հասցրել են դուրս գալ տներից; Նշում են, որ ցնցումն զգալի էր՝ մոտ 6-7 բալ ուժգնությամբ, բայց ըստ սեյսմիկ կենտրոնի 4,1 բալ է գրանցվել:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Բավրա, Աշոցք և Մուսաելյան գյուղերում 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ :
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: