Օգնե՛նք Գոռին ապրել

Գոռը ծնվել և մեծացել է Վանաձոր քաղաքում։ 24-ամյա երիտասարդը սկսել է աշխատել դեռ շատ վաղ տարիքից, տարբեր ոլորտներում իրեն փորձելուց հետո կանգ է առել հնչյունային օպերատոր դառնալու վրա և մինչ օրս զբաղվում է սիրած աշխատանքով։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում Գոռը ձեռք է բերել առողջական խնդիր, որի հետևանքով ախտահարվել են երիկամները, իրականացվել է երիկամների բիոպսիա։ Հիվանդությունը ձեռք բերելու հետևանքով հոսպիտալացվել է զինվորական տարբեր հոսպիտալներում, բժշկական տարբեր կենտրոններում, ստացել ստացիոնար բուժում։ Առողջական խնդիրը որակվել է որպես զինվորական ծառայության հետ կապված։

2019 թվականի օգոստոսի 3-ին Գոռը զորացրվել է, այդ պահից սկսած ստանում է բուժում, սակայն առողջական վիճակում որևէ դրական տեղաշարժ չկա։ Ընդ որում, բուժման համար անհրաժեշտ ողջ դեղորայքն ապահովում են Գոռի ծնողները, ովքեր այլևս չունեն որևէ ֆինանսական ռեսուրս։

Ինչպե՞ս օգնել

Փաստացի, Գոռն առողջական խնդիրը ձեռք է բերել հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելիս, սակայն այժմ բուժման ողջ հոգսը մնացել է Գոռի ու իր ընտանիքի ուսերին։ Բուժման կուրսն անհրաժեշտ է օր առաջ անցնել, յուրաքանչյուր հաջորդ օրը կարող է առավել սրել Գոռի առողջական վիճակը։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է իր ներդրմամբ աջակցել Գոռի առողջական վիճակի կայունացմանը։

Գոռի համար նշանակված 6-ամսյա բուժումն իրենից ենթադրում է ամեն ամիս (ամսական 10 օր) հիվանդանոցային բուժում, յուրաքանչյուր օրվա համար անհրաժեշտ է 50 000 ՀՀ դրամ։ Բուժման ընդհանուր կուրսը 6 ամսվա համար կկազմի 3 մլն ՀՀ դրամ, որը, ըստ Գոռի բժշկի, միառժամանակ կկայունացնի նրա առողջական վիճակը։

Գոռի առողջական վիճակի հետ կապված բոլոր հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև ծրագրի համար անհրաժեշտ բյուջեն կարող եք տեսնել այստեղ։

Փոխանցումներ կարող եք կատարել նաև Գոռի IDram հաշվին՝ 140471005

Հաշվեհամար՝ 163000043758, Gor Marukyan «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ,

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: