«Այս հանրահավաքը բազմահազարանոց է, էլ ավելի շատ են ժողովուրդը, մտահոգված են վաղվա օրով, Հայաստանի ճակատագրով»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Նա ասաց, որ ժողովուրդն իրավունք ունի խաղաղ հավաք անցկացնել և ոստիկանը չպետք է օրենք խախտելով ուժ կիրառի՝ նշելով, որ եղել են դեպքեր, երբ ինքն էլ է օրենք խախտել։
«Ոստիկանությունը օրենքի համաձայն իրավունք ունի ուժ կիրառել «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն, բայց այդ ուժը պետք է համաչափ լինի։ Պահեր կան, որ այն համաչափ չէ»,-ասաց Օսիպյանը։
«Ուժ պետք է կիրառվի օրինախախտների նկատմամբ, սակայն խաղաղ ցուցարարների նկատմամբ դրանց կիրառումը անընդունելի եմ համարում. մարդը, եթե դրոշով քայլում է, կարելի է բերման ենթարկե՞լ, անհասկանալի է»,– ասաց նա։
Անդադառնալով ոստիկանների՝ անհնազանդության ակցիաներին միանալու հավանականությանը, Օսիպյանն ասաց. «Ոչինչ պետք չէ բացառել, մեր ժամանակ եղել է։ Տեղեկություններ ունեմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ոստիկանության շատ ծառայողների սրտով չէ, և գիտակցում են դրա հետևանքները»։
Նյութի աղբյուր՝ Panorama.am