Եթե ամեն մարդ իրեն տված շնորհները ճիշտ նպատակին ծառայեցնի, կյանքը դրախտային կլինի․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ իր քարոզում շեշտեց՝ բոլոր մարդկանց էլ շնորհներ տրված են, խնդիրն այն է, թե մենք մեզ տրված շնորհներն ինչպես ենք ծառայեցնում՝ հօգուտ հանրային կյանքի։

«Խնդիրն այն է, թե մենք մեզ տված շնորհներն ինչպես ենք արծարծում, ինչպես ենք շահեցնում, ինչպես ենք կիրառելի դարձնում, ինչպես ենք կյանքում ներդնում՝ ոչ միայն մեզ համար, այլ ընդհանրապես՝ հանրության համար, մարդկության համար և, ամենակարևորը, հավատարմության մեջ լինում Աստծո հետ»,- ասաց Սրբազանը։

Նա նշեց նաև՝ մեր քայլերն ու գործերը աստվածահաճո պիտի լինեն, այնինչ շատ հաճախ փորձում ենք «Տիրոջը հարմարեցնել մեզ»։

«Մենք շատ հաճախ չենք ուզում ընդունել, որ մենք աստվածային պատկեր ունենք, մենք այդ պատկերով, նմանությամբ ենք ստեղծվել, բայց կորցրել ենք նմանությոնը՝ մեր մեղքի պատճառով։ Բայց հնարավորություն ունենք վերադառնալու և աստվածայնանալու։ Եթե յուրաքանչյուր մարդ այսպես մտածի և ապրի, թե՛ իր կյանքը, թե՛ պետության կյանքը, հայրենիքի կյանքը ուղղակի կինի դրախտային։ Քիչ է ասել՝ ներդաշնակ և խաղաղ։ Ուղղակի դրախտային կլինի»,- ասաց Սրբազանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: