lifenews.am-ը գրում է․
Հայաստանում ներքաղաքական վիճակը շարnւնակում է մնալ լարված՝ մի կողմում ընդդիմադիրներն են, որnնց շարքերը շարունակում են համալրվել, մյուս կողմում իշխանությունն է, ով պնդnւմ է, որ շարունակում է վայելել հասարակության սերն ու վստահությունը և իշխանափոխության կարիք Հայաստանում չկա։ Այս երկու զուգահեռ իրականությունից բացի կարծես թե կա չեզոք գոտի, որտեղ գտնվnղ մարդիկ դեռևս չեն հասկացել, թե որ կողմն է ի վերջո հաղթանակ տոնելու, հետևաբար չգիտեն, թե դեպի ուր քայլ անել։
Նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած, ապա դրանցից զրկված մարդկանցից ոմանք արդեն իսկ հայտնվել են հակառակ ճամբարում՝ մոռանալով իրենց պաշտոնավարման ընթացքում կատարած այն բոլոր մանր ու մեծ ապօրինությունները, որոնք արել են անձամբ վարչապետի հանձնարարականով։ Անգամ եթե այդ պաշտոնյաներն ունենան անբիծ կենսագրություն, միայն դատարաններ շրջափակելը կամ դրա կոչն անելը (ինչը արել են գրեթե բոլոր մանր ու մեծ պաշտոնյաները), արդեն իսկ հանցանք է, որի համար պետք է պատժվեն, ոչ թե հավակնություններ ունենան նոր իշխանությունում նոր պաշտոնների։ Իհարկե, իշխանության հետ համագործակցել, նրանց հետ աշխատելը ոչ դատավճիռ է, ոչ էլ խարան, սակայն ազնիվ նկրտումներին հավատալու համար հարկավոր է առնվազն բաց լինել հասարակության առջև և ներկայացնել այն բոլոր բացերը, սխալները, ապօրինությունները, պաշտոնեկան չարաշահումները, որոնք կատարվել են իրենց պաշտոնավարման ժամանակ։ Այդ տեղեկատվությունը և կօգնի շարժմանը էլ ավելի շատ մարդ ներգրավվելուն, և կլինի ազնվության ապացույց։
Օրինակ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, ով հրաժարականի ժամանակ նշել էր, որ վարչապետի հետ մասնագիտական, պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի ունեցել, որոշ ժամանակ հետո դարձավ թունդ ըննդիմադիր, սակայն այդպես էլ չբացահայտեց հրաժարականի իրական պատճառները։ Անանյանը այս օրերին միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։ 2021 թվականին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Տիրան Խաչատրյանը ևս Սրբազանի շարժման աջակից է, Նիկոլ Փաշինյանի օրոք վարչապետի խորհրդական, ապա Պաշտպանության նախարար դարձած ու պաշտոնանկ արված Արշակ Կարապետյանը ևս դարձել է ընդդիմադիր։ Փաշինյանի օրոք ոստիկանապետ դարձած, ապա նրա խորհրդական աշխատած Վալերի Օսիպյանը ևս պաշտոններից հետո ընդդիմադիր կեցվածք ուներ և նրա՝ Սրբազանին միանալը տարօրինակ չէր։ Իսկ այն, որ այս օրերին բողոքի ակցիայի կմասնակցի նաև նախկին դատախազ Արթուր Դավթյանը՝ փոքր-ինչ անսպասելի էր։ Պաշտոնավարման տարիներին բազմաթիվ ապօրինի քրգործեր հարուցած նախկին դատախազն արդեն ընդդիմադիր է և խոսում է իշխանության՝ ժողովրդին պատկանելու մասին։
Վերոնշյալ շարքը կարելի է էլի շարունակել, բայց խոսելով երևույթի մասին հանգում ենք եզրակացության, որ նախկին նիկոլականները հերթով դառնում են Բագրատ Սրբազանի աջակիցներ, փորձում են ինքնամաքրվել, կամ էլ իրենց բաժին պաշտոնի համար ճանապարհ հարթել։