Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շահագործման են հանձնել Արաքս գետի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը:
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տեղի է ունեցել «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանի բացման արարողությունը։
Ռաիսին հայտարարել է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները չեն խզվի:
