Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով ունեն բնակավայրեր, որոնց կամուրջները փլուզվել են, այդ բնակավայրերի հետ կապի խնդիր կա։
«Գետը դեռ շարունակում է բավական վարար մնալ, մի շարք աշխատանքների, հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքների հնարավորություն չի տալիս»,- ասել է Սանոսյանը։
Նա նշել է, որ հսկայական չափերի բնական աղետ է, մեծ վնասներ է պատճառել ու շարունակում է պատճառել։
Ըստ նրա, հիմնական խդնիրները Ալավերդիում են և Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ, ջրածածկ հատվածներ կան Տաշիրում, Դիլիջան և Իջևան հատվածում։
Սանոսյանը հայտարարեց, որ այս պահի տվյալներով կա 2 զոհ, 2 անհետ կորած, մյուս տվյալները ճշտվում են։
