Կդիտարկվի հեղեղումների հետևանքով արտակարգ դրություն հայտարարելու նպատակահարմարությունը

Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու արդարադատության նախարարությունը կդիտարկեն Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով արտակարգ դրություն հայտարարելու հարցը:

Այս մասին Հայաստանի վարչապետի մասնակցությամբ ընթացող՝ Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Կխնդրեմ մեր սիրելի գործընկերներին մի հանձնարարական տալ. փորձենք հասկանալ, թե արդյոք արտակարգ դրություն պե՞տք է հայտարարել, թե՞ ոչ: Արտակարգ դրության ռեժիմում որոշակի կարգավորումներ կան»,- նշել է Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ու վարչապետի աշխատակազմն այդ հարցով եզրակացություն կտան:

«Եթե դա մեր գործերի ընթացին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը, բայց՝ համապատասխան հիմնավորումներով»,–ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։

Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։

Նախնական տվյալներով՝ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: