Ալավերդիում զրոյից 2 նոր կամուրջ ենք կառուցել եւ երկուսն էլ պահպանվել է. Գնել Սանոսյան

Եթե Մ6 ճանապարհը այդ ստանդարտով չկառուցվեր, հիմա ճանապարհից ոչինչ չէր մնալու: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Շատ տեղերում հենապատը դարձել է պատնեշ: Տեղեր կար, որ ճանապարհն ամբողջությամբ ծածկված էր ջրով, բայց ճանապարհը չի քանդվել: Դուք ճիշտ նշեցիք, որ երբ տանդարտները բարձրացնում ենք, ճանապարհի արժեքը լրիվ այլ է: Հիմա Հարավում ուզում ենք Հյուսիս-Հարավ կառուցել, 60 կմ-ն 1 մլրդ դոլար արժե: համոզված եմ՝ ոչ մի սելավ այդ կամուրջները չի քշի: Բայց այստեղ մենք 90 կմ-ի վրա 50 մլն դոլար փող ենք դրել:

Մենք Մ6 ծրագրի շրջանակներում Ալավերդիում զրոյից 2 նոր կամուրջ ենք կառուցել եւ երկուսն էլ պահպանվել է: Բնակչության շրջնում հայտնի է որպես զույգ կամուրջներ՝ միակողմանի երթեւեկությամբ: Այսինքն մնացել է ամենահինը, եւ ամենանորը»,- ընդգծեց նախարարը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: