Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Շիրակ Գասպարյանը երազանք ուներ՝ հայրենի գյուղում՝ Աչաջրի սրտում եկեղեցի կառուցել

Շիրակ Գասպարյանի հիշատակին կառուցված եկեղեցու օծման արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Շիրակ Գասպարյանը երազանք ուներ՝ հայրենի գյուղում՝ Աչաջրի սրտում եկեղեցի կառուցել։ Նրա զոհվելուց հետո Շիրակենց տան բակում նրա ընտանիքի և հատկապես հոր ջանքերով եկեղեցի է կառուցվել։

Շիրակ Գասպարյանի հիշատակն հավերժացվող նորակառույց եկեղեցին նախատեսվում է օծել այս տարվա հունիսի 6-ին՝ Շիրակի ծննդյան օրը։ Գասպարյանների ընտանիքը հայտնում է, որ արարողությունը կմեկնարկի հունիսի 6-ին, ժամը 11:00-ին:

Ապրել իսկական արժեքներով և զոհաբերել ամենաթանկը, զոհաբերել վստահորեն ու գիտակցել որ «առանց զոհաբերության երբևէ հաղթանակ չի կերտվել»․ այսպիսինն է Շիրակի կյանքի ու նահատակության նկարագիրը։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: