Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զինծառայող

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 6-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։

Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: