Իմ հանդեպ վերաբերմունքը ծիծաղելի էր. Լևոն Արոնյանը՝ ԱՄՆ հեռանալու պատճառների մասին

starnews.am-ը գրում է. Մարգարյանի և Սերգեյ Սարգսյանի «ԼուրջCast» հաղորդման հերթական հյուրը Լևոն Արոնյանն է։
Զրույցի ընթացքում շախմատիստը խոսեց ԱՄՆ տեղափոխվելու և Հայաստանում ու ԱՄՆ -ում շախմատի տարբերությունների մասին։

«ԱՄՆ-ում շախմատի նկատմամբ վերաբերմունքը ավելի սիրողական ա։ Հայաստանում կամ Ռուսաստանում կարող ես ասել, որ դու շախմատիստ ես ու քեզ լուրջ մարդու տեղ կդնեն, իսկ էնտեղ սովորական՝ ոչ արտասովոր բան ա»։

Լևոն Արոնյանը անդրադարձավ նաև ԱՄՆ տեղափոխվելու որոշման պատճառների մասին։

«Ես զգացի, որ էստեղ շախմատի ու շախմատիստների հանդեպ վերաբերմունքը շուրջ չի։
Մի քիչ անհամեստ բան կասեմ, բայց իմ կարծիքով, նոր Հայաստանի պատմության մեջ մենք ունենք երկու նվաճում՝ Արցախը և շախմատը։ Համաշխարհային նվաճումներ են դրանք։

Եվ իմ համար ցավալի էր, որ երբ շախմատի կառավարությունը փոխվեց ու մենք փորձեցինք գնանք հանդիպման ու կոնտակտի դուրս գանք ճիշտ վերաբերմունքի չարժանացանք։ իմ համար նորմալ չէր, որ մենք՝ երկու օլիմպիական չեմպիոններով, գնացինք ու հանդիպեցինք մի մարդու, ով մեզնից մի 7-8 տարի փոքր լինելով, մեզ ասաց, որ մենք դեռ պետք ա հասկանանք թե ինքն ով ա, ու պետք ա հասկանանք՝ ինքն ինչ ա արել էս երկրի համար։
Ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, մենք թիմով երեք օլիմպիադա ու աշխարհի առաջնություն ենք հաղթել, ու դա դոմինանտ ուժ ա։
Ու իրենք, որ մեզ վերաբերվում են իբր, մարդկանց ովքեր ուզում են շախմատի դպրոց բացեն, որ կոռուպցիայով զբաղվելը, էդ իմ համար ծիծաղալույա։ ես ուղղակի չէի ուզում նստեի ու բացատրեի՝ ով ով ա ու ինչ ա։ 3-4 այդպիսի դիալոգից հետո
Հասկացա, որ անիմաստ ա իմ ու ընտանիքիս ներվերը փչացնել»,- անկեղծացավ Լևոն Արոնյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում