Որպեսզի ձմռանը միշտ ձեռքի տակ սխտոր ունենաք, մածուկ պատրաստեք դրանից և պահեք սառնարանում: Նման պատրաստուքն ունի անհավատալի բույր, որը ցանկացած ճաշատեսակի անկրկնելի համ կավելացնի:
Բաղադրատոմս №1
Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ մթերքները.
- 250 գ սխտոր,
2. 1 ճ. գ. կիտրոնի հյութ,
3. 30 մլ բուսայուղ,
4. 1թ. գ. աղ:
Սկսում ենք պատրաստել.
Ամբողջ սխտորը մաքրել և բլենդերի օգնությամբ մանրացնել՝ հասցնելով համասեռ վիճակի: Սխտորով այդ պատրաստուքի համար հարմար է միայն բլենդերը: Մսաղացն ու քերիչն այդպես չեն մանրացնում այն:
Աղ շաղ տալ, լցնել կիտրոնի հյութը և բուսայուղը: Կրկին միացնել սարքը:
Մածուկը լցնել բանկայի մեջ, փակել կափարիչով և տեղադրել սառնարանում:
Օգտակար խորհուրդ. որպեսզի մածուկը երկար ժամանակ պահպանվի, զանգվածի վրա՝ բանկայի մեջ մի քիչ բուսայուղ լցնել:
Բաղադրատոմս №2
Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ մթերքները.
- 250 գ սխտոր,
2. 1 ս. գ. խնձորի քացախ,
3. 1 թ. գ. աղ,
4. 30 մլ բուսայուղ,
5. Մի քիչ սամիթ:
Սկսում ենք պատրաստել.
Սկզբում մանրացնել սխտորը բլենդերով:
Հետո ավելացնել բոլոր մյուս բաղադրիչները և կրկին մանրացնել:
Լցնել մածուկը բանկայի մեջ, փակել և տեղադրել սառնարանում:
Օգտակար խորհուրդ. մածուկը կարող եք նաև պահել սառցարանում: