Իրոք շատ հեշտ է: Փորձեք, համեմատեք գնվածի հետ և այսուհետ միայն դուք կպատրաստեք.
Բաղադրիչներ
✓ 2 բաժակ կեղևազրկված արևածաղկի սերմ
✓ 1,5 ալյուր
✓ 1 բաժակ շաքարավազ
✓ 0,5 բաժակ ջուր
✓ 150 մլ արևածաղկի ձեթ
Պատրաստման եղանակը
Արևածաղկի սերմերը բովել, անցկացնել մսաղացով: Ալյուրը նույնպես բովել չոր տապակում, մինչև կստացվի բաց ոսկեգույն:
Այս 2 բաղադրիչներն իրար խառնել:
Ջրով և շաքարավազով օշարակ ենք պատրաստում՝ եփելով 10 րոպե՝ սկսած եռալուց: Այն այնքան պետք է եփել, մինչև ո՛չ ջրիկ լինի, ո՛չ թանձր: Այժմ խառնում ենք այդ զանգվածը արևածաղկի սերմի և ալյուրի խառնուրդի հետ և հարում հարիչով:
Օշարակը սառը ձեթից անմիջապես քարանում է և վերածվում է սառնաշաքարի:
Երբ զանգվածը դառնա միասեռ, լցնում ենք ձևամանի մեջ, ցելոֆանապատում, լավ պնդացնում և հավասարեցնում:
Գլխին դնում ենք հարթ կափարիչ և վրան որևէ ծանրություն, որ սեղմվի: Բարի ախորժակ: