«Ինձ անընդհատ ամուսնացնում են այն տղաների հետ, ում հետ նկարահանվում եմ». Էմմա Սապունջյան

Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երիտասարդ  դերասանուհի Էմմա Սապունջյանը:

-Ձեր մանկության երազանքը ո՞րն է եղել:

-Երազում էի շուն ունենալ, 24 տարեկանում իրականացավ:

-Ամենամեծ սուտը Ձեր մասին, որ երբևէ լսել եք:

-Անընդհատ ամուսնացնում էին այն տղաների հետ, ում հետ այդ պահին նկարահանվում էի:

-Ի՞նչ եք անում տխուր ժամանակ:

— Հիմնականում ֆիլմ եմ դիտում:

-Ի՞նչ տարօրինակ սովորություն ունեք, որից կուզեիք ձերբազատվել, բայց չի ստացվում:

-Անընդհատ շրթունքներս եմ կրծում:

-Ի՞նչով է օգնում և խանգարում դերասան լինելը:

-Խանգարում է նրանով, որ, երբ փողոցում քայլում ես, անընդահտ պետք է ձգված լինես, որովհետև, երբ կա թեկուզ թեթև հայտնիություն, կողքից նայում են ու անգամ ծիծաղին երբեմն կարող են վատ աչքով նայել, դրա համար միշտ պետք է զգոն, լուրջ ու սթափ լինես:

-Ձեր ամենասիրելի հայ դերասանը:

-Միքայել Պողոսյանը:

-Համաշխարհային ո՞ր աստղի հետ կուզեիք խաղալ:

-Ջոնի Դեպի և Ռայան Ռեյնոլդսի:

— Վատ մեկնաբանություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Հիմա արդեն անտեսում եմ, ոչ ջնջում եմ, ոչ նյարդայնանում, եթե լավ տրամադրություն ունեմ, կարող եմ նույնիսկ հումորներ անել:

-Ամառային հանգիստը որտե՞ղ եք պլանավորում:

-Դեռ չեմ պլանավորել, բայց մի բան կմտածեմ:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Նոր նախագծի, ցանկալի է լիամետրաժ ֆիլմ լինի:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: