Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Լիկա Մեսրոպյանը:
-Ո՞ր ժամին եք արթնանում ու ինչպե՞ս եք սկսում օրը:
-Արթնանում եմ ժամը 10-ին, քանի որ ամբողջ գիշեր աշխատում եմ մտովի, երբ պառկում եմ քնելու մտքում պլանավորում եմ հաջորդ օրը:
-Ձեր մասին լսած ամենամեծ սուտը:
-Շատ ստեր եմ լսել, բայց քանի որ թեթև եմ վերաբերվում, չեմ հիշում:
-Երևանում Ձեր ամենասիրելի հատվածը:
-Աբովյան փողոցը՝ իմ ծննդավայրը:
-Ո՞ր նկարիչը կուզեիք Ձեզ նկարեր, ի՞նչ գույներով ու ի՞նչ զգեստով:
— Կուզեի Միքելանջելլոն նկարեր իր գույների ու իր ոճի մեջ:
-Հայտնի լինելը ինչո՞վ է օգնում կամ խանգարում:
-Չի խանգարում, ես ապրում եմ որպես սովորական մարդ, ինքս ինձ հայտնի չեմ համարում:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Երազում եմ, որ բոլոր հայերը իրար սիրեն:
-Ի՞նչ տիպի մարդկանց հետ չեք շփվում:
-Թարախ:
-Վատ մեկնաբանություններին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Անմիջապես բլոկում եմ և վերջ: Վնասատուներին հեռացնում եմ:
-Ամառային հանգիստը ինչպե՞ս եք պլանավորում:
-Աշխատանքի վայրում:
-Հանդիսատեսը ե՞րբ կրկին կտեսնի Ձեզ բեմում:
-Հնարավոր է մի օր տեսնի:
— Տաքսու մեջ հնչող վատ երաժշտությունը կխնդրե՞ք անջատել:
-Անպայման:
-Ի՞նչ կփոխեիք Երևանում:
-Ամեն ինչ՝ սկսած շինարարությունից, մաքրությունից մինչև մարդկանց հոգեբանություն: