Արգանդի իջեցում կամ պրոլապս. Մանրամասնում է գինեկոլոգը

Կանանց շրջանում տարածված խնդիրներից մեկի՝ արգանդի իջեցման պատճառների ու հնարավոր բարդությունների մասին Aysor.am-ը զրուցել է գինեկոլոգ Գայանե Մկոյանի հետ։

– Բժշկուհի, ի՞նչ է արգանդի իջեցումը կամ արտանկումը և ո՞ր գործոնների ազդեցությամբ է տեղի ունենում։

– Արգանդի իջեցումը կամ արտանկումը տեղի է ունենում կապանային ապարատի և ֆասցիաների թուլացման հետևանքով:

Արգանդի և հեշտոցի իջեցման, արտանկման հիմնական պատճառներ են՝
ծանր ֆիզիկական աշխատանքը,
դժվար ծննդաբերությունը,
հյուսվածքների ատրոֆիան տարեցների մոտ,

Մենոպաուզալ շրջանում նաև մեծ դեր ունի էսթրոգենների անբավարարությունը։

– Ի՞նչ ախտանշաններով է բուժառուն դիմում բժշկին։

– Նախնական գանգատներն են՝ անմիզապահություն, աղիների գործունեության խանգարումներ, ցավեր որովայնի շրջանում, անհարմարություն սեռական հարաբերությունների ժամանակ:

– Ինչպե՞ս է կատարվում տվյալ խնդրի ախտորոշումը։

– Հեշտոցի պատերի և արգանդի իջեցման խնդիրը հայտնաբերվում է գինեկոլոգիական հետազոտության ընթացքում։

– Որո՞նք են բուժման եղանակները։

– Ոչ շատ բարդ դեպքերում կիրառվում է ոչ վիրահատական բուժում: Հեշտոցի պատերի և արգանդի իջեցման առավել բարդ դեպքերում բուժումն իրականացվում է վիրահատական եղանակով: Հաճախ կիրառվում են նաև օղակներ և պեսարիաներ, որոնք կրում են ժամանակավոր բնույթ:

– Ինչպե՞ս կանխարգելել խնդրի առաջացումն ու խուսափել բարդություններից։

– Եթե կատարվում է պլաստիկ միջամտություն, ցանկալի է, որ կինը ծննդաբերի կեսարյան հատման միջոցով:

Սիրելի կանայք բարդություններից խուսափելու համար մի հետաձգեք բժշկի այցելությունը

Եղե՛ք առողջ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: