Ո՞ր տարիքում հեռացնել երեխայի ադենոիդները. Պատասխանում է ԼՕՌ բժիշկը

aysor.am-ը գրում է. Քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ-վիրաբույժ Լևոն Թորոսյանը անդրադարձել է երեխաների շրջանում լայն տարածվածություն ունեցող և ծնողներին անհանգստացնող խնդիրներից մեկին՝ ադենոիդներին։

«Ադենոիդները ավելի շատ հանդիպում են մանկական հասակում: Եթե ադենոիդները քթում գերաճում են, խանգարում են շնչառությանը և այնքան են մեծանում, որ փակում են միջին ականջից դեպի քիթ եկող Եվստախյան խողովակը, ի վերջո դրանք բերում են օտիտների»,-գրում է վիրաբույժը:

Բժշկի խոսքով, դրանք չհեռացնելու պարագայում ավելի վնաս է հասցվում, քան հեռացնելու: Գերաճի պատճառով, երեխան չի կարողանում շնչել և նույնիսկ խեղդվում է։

Միանշանակ խորհուրդ է տրվում վիրահատական միջամտություն՝ ավելի լուրջ բարդություններից խուսափելու համար։

Բժիշկը, սակայն, շտապում է տեղեկացնել, որ ադենոիդները կատարում են պաշտպանող ֆունկցիա և մինչև 3 տարեկան երեխաների մոտ ցանկալի է չհեռացնել դրանք վիրահատական եղանակով, բացի հատուկ բարդ դեպքերից։

Այսպիսով, ադենոիդների հեռացումը խորհուրդ է տրվում կատարել երեք տարեկանից հետո միայն։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: