«Շատ հնարավորություններ եմ ունեցել երկրից մեկնելու, դրսում ապրելու: Այսօր էլ ունեմ այդ հնարավորությունը, բայց ես միշտ այս օրինակն եմ բերում՝ ես ուրիշ տեղ բոյով, գեշ տղա եմ, այստեղ գոնե Ռաֆայել Երանոսյանն եմ: Հայրս ինձ ու եղբայրներիս «չի սիրում» նրա համար, որ մենք մեր հայրական օճախից գնացել ենք, ես քաղաքում եմ ապրում և արարում արդեն 23 տարի, բայց հայրս միշտ ասում է՝ գյուղը չմոռանաք, ծննդավայրը չմոռանաք, որ բելերը գյուղից գնան, գյուղում ո՞վ մնա»,- «VTV» յութուբյալ ալիքի «Հարցեր կան հարցեր» հաղորդման շրջանակներում պատմել է Ռաֆայել Երանոսյանը:
«Հորս շնորհիվ է, որ սիրում ենք մեր ծննդավայրը, մնում ենք այստեղ ու կմնանք: Ես կմնամ ու կարարեմ այստեղ, որովհետև շատ եմ սիրում Հայաստանը: Շատ է եղել, որ հիասթափվել եմ մասնագիտական առումով, բորբոքվել եմ, հետո երբ հանդարտվել եմ, սառը դատել եմ, ու հասկացել եմ, որ չպիտի գնամ: Ընկերներիս մեծ մասը ապրում ու արարում են դրսում, ոչ մեկին չեմ մեղադրում: Աստված չանի, մի վատ բան, որ լինում է, առաջին արձագանքողները նրանք են լինում թե՛ ֆինանսապես, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Մենք նաև ուժեղ ենք սփյուռքով, և շնորհակալություն պետք է հայտնենք»,- նշել է դերասանը