Սա շերտավոր խմորի իմ ամենասիրելի բաղադրատոմսն է, եփվելիս շերտերը վարդի պես բացվում են. դուք էլ փորձեք:
Անհրաժեշտ է` Մարգարին 200 գրամ սենյակային ջերմաստիճանի կամ սերուցքային կարագ, 1 ձվի դեղնուց, 100մլ թթվասեր կամ կեֆիր, Աղ ըստ ճաշակի, 500 գրամ ալյուր
Պատրաստման եղանակը` Ալյուրի բուրգի մեջ քերեք մարգարինը: Որպեսզի այն չկպչի քերիչին, անընդհատ թաթախեք ալյուրի մեջ: Ձեռքերով տրորեք կարագն ու ալյուրը, ավելացրեք դեղնուցը, թթասերն ու աղը:
Հունցեք, եթե խմորը դեռ կպչուն է մի քիչ ալյուր ավելացրեք:Փաթաթեք սննդային թաղանթվ ու դրեք սառնարանը: Խմորը պատրաստ է: Դրանից կստտացվի հրաշալի խաչապուրի կամ այլ քաղցր թխվածք: