Ինչ լուսանկարներ է հրապարակում Ինստագրամում սիրված երգչուհի Սարինա Քրոսը

StarNews-ը բազմաթիվ անգամներ անդրադարձ է կատարել սիրված ու ճանաչված, փայլուն ձայնային տվյալներով աչքի ընկնող երգչուհի Սարինա Քրոսին: Հունաստանի բազում բեմեր նվաճած և սոցիալական ցանցերում միլիոնավոր դիտումներ ունեցող այս ինքնատիպ երգչուհին, դարձել է հայ երգի դեսպանը` համաշխարհային բեմերում։

Այս երիտասարդ երգչուհին` ծանոթ լինելով Արևելյան երկրների մշակույթին և ունենալով 10-ից ավել լեզուներով կատարումներ, միևնույն է` իր բացառիկ հնարավորություններն օգտագործում է հայկական երաժշտությունը իր օտարալեզու լսարանին մատուցելու և հայկական մշակույթն իր ողջ հմայքով ներկայացնելու համար։

Սարինան`բացի իր ձայնային փայլուն տվյալներից, աչքի է ընկնում նաև շքեղ և յուրօրինակ ոճով:

StarNews-ը հետևել է երգչուհու ինստագրամյան էջին և իր ընթերցողներին է ներկայացնում Սարինայի մի քանի լուսանկարներ, որոնք նա հրապարակել է իր ինստագրամյան էջում:

Հիշեցնենք, որ սիրված երգչուհին Սեպտեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կներկայանա համերգային ծրագրով՝ հատուկ Հայաստանի հանդիսատեսի համար։ Շքեղ համերգային երեկո՝ ամենասիրված երգերի կատարմամբ։ Երկար սպասված ու կարևոր համերգային օրը մոտենում է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: