Երազում եմ մեր երկրում խաղաղ երկնքի մասին, որ չմտածենք սահմանի մասին, կռվի մասին, անընդհատ պատերազմի մթնոլորտը չլինի, բոլոր մեր հայրենակիցները վերադառնան հայրենիք. Գարիկ Սեփխանյան

Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասան Գարիկ Սեփխանյանը:

-Ո՞ր ժամին եք արթնանում, ինչպե՞ս եք սկսում օրը:

-Առավոտյան 8-ին եմ միշտ արթնանում, օրը սկսում եմ սուրճով:

-Երևանում Ձեր ամենասիրելի հատվածը:

-Բուսաբանական այգին:

-Ի՞նչ իրավիճակում կարող եք հունից դուրս գալ:

-Ես բնույթով շատ համբերատար մարդ եմ, շատ քիչ եմ հունից դուրս գալիս, բայց լինում են դեպքեր: Անարդար իրավիճակում կարող է նման բան լինել: Չեմ սիրում անարդարություն:

-Եթե տաքսու վարորդը վատ երաժշտություն միացնի, ստիպված կլսե՞ք, թե՞ կխնդրեք անջատել:

-Ես քանի որ սցենարիստ եմ, ինձ համար բոլոր տեսակի երաժշտությունն էլ հետաքրքիր է, կարող եմ մեջը ծիծաղելի բան գտնել ու լսել: Բայց իմ մեքենայի մեջ լավ երաժշտություն եմ միացնում:

-Ձեր կյանքում ի՞նչ փոխեց հայտնի դառնալը:

-Կյանքս փոխվեց: Ես սիրում եմ իմ աշխատանքը, բայց ավելի շատ սիրում եմ սցենար գրել, քան կերպար մարմնավորել:

-Ի՞նչ կփոխեիք մեր քաղաքում:

-Կայանատեղիները (կարմիր գծեր) կուզեի դուրս գար, վճարները դուրս գար, այդքան հարուստ չենք տարեկան 160 հազար վճարենք, որ կայանենք:

— Ձեր սիրած քաղաքական գործիչը:

-Չեմ սիրում Կիմ Չենին:

 -Ինչի՞ մասին եք երազում:

-Մեր երկրում խաղաղ երկնքի մասին, որ չմտածենք սահմանի մասին, կռվի մասին, անընդհատ պատերազմի մթնոլորտը չլինի, բոլոր մեր հայրենակիցները վերադառնան հայրենիք:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: