«Ողնաշարի ճողվածքներ, մենիսկի և վզի ողերի տեղաշարժ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումների ժամանակ ձեռք բերած խնդիրների մասին

Դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանն ինստագրամյան էջի սթորի բաժնում տեղեկացրել է, որ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի մոնտաժային աշխատանքները շարունակվում են, ստեղծվում է ֆիլմի երաժշտությունը և պրեմիերան սարերի ետևում չէ:

«Սիրելի մարդիկ, շնորհակալ եմ ձեր բոլոր նամակների, իմ վիճակով հետաքրքրվելու և առողջություն մաղթելու համար:

Իմ վիճակը համեմատաբար լավ է, ողնաշարի ճողվածքների, մենիսկի և վզի ողերի տեղաշարժի հետ գործ ունեցած մարդիկ կհասկանան, որ այդ խնդիրները հեշտ ու շուտ չեն անցնելու: Բայց ամեն բան հաղթահարելի է, երբ գնում ես դեպի երազանք»,- գրել է դերասանուհին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: