Կապանում տեղի ունեցած պայթյունը կապ չունի ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանի հետ:
«Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում է «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառությամբ հրապարակում, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել, այլ հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է»,- այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Նշենք` Shamshyan.com-ը հաղորդել էր, թե Կապանում ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում պայթյուն է եղել: