Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտհաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Մահացած անձինք եղել են մեծահասակներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։
Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության ոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանն
այսօր մարզխորհրդի նիստի ժամանակ հայտնել է, որ հիվանդությունը մարզում տարածվել է 2024թ․ հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։
Ասթինե Ապիտոնյանի խոսքով՝ սեպտեմբեր ամսին Արարատյան դաշտավայրում ևս շոգ է, սպասվում է, որ հիվանդների թիվը կավելանա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։