Երեխա առեւանգելու փորձի համար հայտնաբերվել է սեւ ձեռնոցներով տղամարդը

Այսօր վաղ առավոտից կրթական հաստատություններում սովորող երեխաների ծնողների համացանցային խմբերում շրջանառվում է տեղեկություն, որ սեւ ձեռնոցներով տղամարդը երեխաների է առեւանգում կրթական հաստատությունների մոտից:

Ոստիկանությունից Aravot am -ին փոխանցեցին, որ նշված տղամարդը հայտնաբերվել է երեխայի առեւանգման հնարավոր փորձի համար եւ քննչական բաժնում է:

Սակայն մինչեւ այս պահը երեխայի առեւանգման դեպքով որեւէ ծնող չի դիմել իրավապահներին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: