Իսրայելի ռազմաօդային ուժերը 48 F-16I «Sufa» և F-15I «Ra’am» կործանիչներ են օդ բարձրացրել՝ նախապատրաստվելով Իրանի առանցքային թիրախների վրա հրթիռային հարվածներ հասցնելուն։ Այս գործողությունը կարող է պատասխան լինել իսրայելական օբյեկտների վրա Թեհրանի վերջին հրթիռային հարձակումներին:
Ըստ իսրայելական աղբյուրների՝ հարվածները կհասցնեն ռազմավարական թիրախների, այդ թվում՝ ռազմական բազաների և ենթակառուցվածքների, որոնք կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի միջուկային ծրագրի հետ: Աճող սպառնալիքի ֆոնին Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի բոլոր զենիթահրթիռային բրիգադները լրիվ մարտական պատրաստության են բերվել։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը՝ բաղկացած “Bavar-373”, С-400 և «Sevom Khordad,» համալիրներից, պատրաստվում է հետ մղել հնարավոր հարվածը։