Շտապ դրամահավաք փոքրիկ Նարեկի կյանքը փրկելու համար

Առողջապահության նախարար Արմեն Մարիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Խնդրում եմ անխնա տարածել ❗

Շտապ դրամահավաք ❗

Սիրելի ընկերներ, նկարում պատկերված այս հրաշք փոքրիկը 5 ամսական Նարեկն է, ում մոտ ախտորոշվել է լեղուղիների զարգացման բնածին արատ, որը կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն է։ Նարեկը ներկայումս գտնվում է Արաբկիր բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ և ստանում է անհրաժեշտ բուժումը:

Երեխայի դեպքը քննարկվել է Մինսկի առաջատար բժիշկների հետ, և մեր մասնագետները միաձայն որոշել են, որ Նարեկի կյանքը փրկելու համար շտապ անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստման վիրահատություն: Վիրահատությունն իրականացվելու է Արաբկիր ԲԿ-ի և Մինսկի փորձառու բժիշկների համատեղ ջանքերով, իսկ դոնորը լինելու է Նարեկի հայրը:

Վիրահատության արժեքը 19,000,000 դրամ է, որից 5,000,000 տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Լրացուցիչ 1,500,000 դրամ էլ անհրաժեշտ է հետազոտությունների և դեղորայքի համար։ Այսպիսով, անհրաժեշտ է հավաքել 15,500,000 դրամ, որի հնարավորությունն ընտանիքը չունի։

Նարեկը շատ աշխույժ փոքրիկ է, սիրում է իր երգող ու պարող վագրիկին և ուշադիր հետևում ֆուտբոլի խաղերին, նույնիսկ այս տարիքում: Նա իր ընտանիքի ուրախությունն է՝ առավոտյան իր «երգով» արթնացնելով ծնողներին։ 🥰

Սիրելի բարեկամներ, եկեք մեր հնարավորությունների սահմաններում օգնենք Նարեկին՝ նրան հնարավորություն տալով ապրել լիարժեք առողջ կյանքով։

Փոխանցում անելուց հետո խնդրում եմ նյութի տակ մեկնաբանություն թողնել: 💙

Երեխային օգնել կարող եք հետևյալ տարբերակներով՝

✅ reArmenia-ի միջոցով՝ https://bit.ly/3A1Wq3n

✅ArCa — 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)

✅Idram — 110001045 (հիմնադրամի ID-ն է)

✅PayPal — [email protected]

✅Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Նարեկ Գրիգորյանի բուժման նպատակով»)

AMD — 1570070033850100

USD — 1570070033850101

EUR — 1570070033850146

RUB — 1570070033850158

Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/46YfUlD

Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3YpXEiB

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: