Դարերի պատմությունն ուրանալը անԱստվածություն է…Իրինա Հարությունյանը ևս միացավ հայտնիներին

Օրերս շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը իրարանցում է առաջացրել համացանցում:

Երգչուհի Իրինա Հարությունյանն անդրադարձել է այս թեմային գրելով.

Հայոց Ցեղասպանությունը եղել է ու այն հերքելը անհնար է: Դարերի պատմությունն ուրանալը անԱստվածություն է…
Հիշում ենք ու պահանջում…

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել էր.
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել:Ո՞նց է 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, ո՞նց է 1950 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել։ Ո՞նց է եղել, պե՞տք է հասկանանք, թե՞ ոչ, այս թեմաների հետ պե՞տք է հարաբերվենք, թե՞ չպետք է հարաբերվենք։ Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե՞ չենք կառավարում, այստեղ են հարցերը, որոնց մասին պետք է խոսել։ Սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները լուծենք։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: