Արուսյա Կավկազն այցելել է ամուսնու գերեզմանին, համբուրել շիրմաքարն ու արտասվել

Starnews.am-ը գրում է․

Բլոգեր Արուսյա Կավկազը ակտիվ գործունեություն է ծավալում ինստագրամյան էջում։ Այս տարիների ընթացքում Արուսյան նաև լայն ճանաչում ունեցավ հանրության կողմից։

Նա հայտնի է իր խոհարարական հոլովակներով։ Նրա պատրաստած ուտեստները հիմնականում մեծ չափաբաժիններով են։ Ռուսաստանաբնակ այս հայ կինը ինստագրամյան էջում ունի ավելի քան 1.300.000 հետևորդ, որտեղ բացի ուտելիքների և բաղադրատոմսերի մասին կիսվելուց, աչքի է ընկնում նաև իր ընտանեկան հրապարակումներով:

Արուս Կավկազը Զատիկի օրն այցելել է ամուսնու գերեզմանին: Հրապարակած կադրերում վերջինս նշել է`կարևոր է համարում հարգելն ու հիշելը կյանքից հեռացած մարդկանց, որպեսզի փոքրերն էլ տեսնեն ու սովորեն:

Կադրերից երևում է` ինչպես է բլոգերը հուզվում ամուսնու շիրմաքարը համբուրելիս: Նա յուրաքանչյուր անգամ արտահայտում է իր ցավը`թեկուզ և արդեն տասնյակ տարիներ են անցել իր կողակցի մահից:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: