Նեթանյահուն չեղարկել է Ադրբեջան կատարելիք այցը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է այցը Ադրբեջան, որտեղ նա պլանավորել էր linel մայիսի 7-ից 11-ը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավարի գրասենյակը։

«Գազայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո, ինչպես նաև անվտանգության և դիվանագիտության հարցերով ծանրաբեռնված օրակարգի հետ կապված՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է հետաձգել իր այցը Ադրբեջան՝ հետաձգելով ժամկետը»,-ասվում է հայտարարության մեջ։

«Վարչապետը շնորհակալություն է հայտնում Իլհամ Ալիևին հրավերի համար և գնահատում է երկու երկրների միջև ջերմ և կայուն հարաբերությունները»,-հավելել է գրասենյակը՝ առանց նշելու, թե այցը մինչև երբ է հետաձգվել։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Անկարան Նեթանյահուի ինքնաթիռին չի տրամադրել թուրքական օդային տարածք դեպի Ադրբեջան թռիչքի համար։ Անկարայի իշխանությունները հիշեցրել են, որ Թուրքիայի օդային տարածքը փակ է իսրայելական ինքնաթիռների համար՝ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողության լույսի ներքո։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: