Ինչպես տարիներ առաջ պայծառատես Անի Գրիգորյանը կանխազգաց Հայկոյի ու Անահիտի բաժանությունը

Պայծառատես Անի Գրիգորյանը Tema.am-ի զրուցակիցն է:

Տիկին Գրիգորյան, տեղյակ ենք, որ դուք լինելով պայծառատես շատ եք սիրում կարդալ Աստվածաշունչ:Սակայն հասարակության մոտ պայծառատեսների հետ կապված կա այլ կարծրատիպ: Հանդիպե՞լ եք նման կարծիքների:

Ըստ իս հասարակության մեջ կա թյուր ըմբռնում պայծառատեսության և Աստվածաշնչյան գուշակության և մյուս կողմից Աստվածանչյան պայծառատեսության վերաբերյալ, մասնավորապես, եթե մոգերը Աստվածաշնչում գուշակեցին Քրիստոսի ծնունդը, ապա պսյծառատեսներ Մովսեսը և Հովսեփը տեսնելով Աստվածային երազներ դրանք անմիջականորեն իրագործում են: Այլ խոսքով, որևէ հակասություն պայծառատեսության և մյուս կողմից Աստվածաշնչյան գուշակությունների և պայծառատեսության միջև չկան: Ես անընդհատ կարդացել և շարունակելու եմ կարդալ Աստվածաշունչը:

Տարիներ առաջ դուք «6 րդ զգայարան» հաղորդաշարի ընթացքում բացահայտում էիք տարբեր հայտնիների ներկան և ապագան: Տպավորիչ էր Անահիտ Սիմոնյանի մասնակցությամբ հաղորդումը, որի ընթացքում դուք տեսաք նրա և Հայկոյի բաժանությունը, սակայն Անահիտը քմծիծաղով վերաբերեց դրան: Անի, ինչ եք զգում այդ պահին, երբ դուք հստակ տեսնում եք մարդու ապագան, բայց նա դրան լուրջ չի վերաբերվում:

 

Ցավոք, ես հայտնում եմ այն, ինչ տեսնում եմ ու անկախ նրանից, թե դա դիմացինիս դուր է գալիս, թե ոչ: Երբևէ դրական արձագանք չեմ ակնկալել, իմ հայտնած տեղեկությունների հետ կապված: Պայծառատեսության արձագանքները տարբեր մարդկանց մոտ տարբեր են, ինչը ևս բնական է:

 

Արդյո՞ք հնարավոր է Ձեզ դիմեն արտերկրից, և ինչ է անհրաժեշտ դրա համար:

Այո, ինձ հնարավոր է դիմել արտերկրից նաև տեսազանգի միջոցով:

Ճիշտ է արդյո՞ք, տարածված այն կարծրատիպը, որ եթե չհավատաս թուղթ ու գրին այն քեզ չի «կպնի»:

Ցանկացած չարակամ կապանք, անկախ դրա գոյությանը հավատալ կամ չհավատալուց գործում է, քանի դեռ այն չի քանդվել:

Ձեզ մոտ գաղտնիությունը պահպանվու՞մ է:

Ինձ մոտ կա և միշտ գործելու է տեղեկատվության գաղտնիությունը, և այն չի կարող դառնալ 3 րդ անձի սեփականությունը, բացի այն, որ ես որպես պայծառատես իրավունք չունեմ այլ մարդկանց ինֆորմացիա փոխանցելու, քանի որ ես գաղտնապահ մարդ եմ:

Լինու՞մ են դեպքեր, երբ չեք ընդունում մարդկանց` հաշվի առնելով նրանց ցանկությունները, և ինչու չէ նաև վանող էներգիան:

Բնականաբար, այո, նման դեպքերը քիչ չեն և միշտ չէ, որ մարդկանց ցանկությունները , էներգետիկ դաշտը համընկնում է իմ հնարավորություններին: Լինում է, որ նման անձանց կամ ընդհանրապես չեմ ընդունում, կամ բացատրում եմ, որ այդ հարցով իրենց օգտակար լինել չեմ կարող:

Այսօր շատ են պայծառատեսները, կարող եք ասել ինչու պետք է մարդիկ ընտրեն հենց Ձեզ և տարբերեն լավը վատից:

Իրականում պայծառատեսներն այդքան էլ շատ չեն և երկար տարիների, քրտնաջան աշխատանքի և ի վերուստ տրված իմ շնորհքի համար մարդիկ շարունակում են ինձ դիմել` բնականաբար տարբերելով վատը լավից:

Խորհուրդ բոլոր այն մարդկանց, ովքեր վատ դրության, կորուստների մեջ են:

Բոլորին ցանկանում եմ հույս, հավատ և սեր: Աստծո գործերն անքննելի են և անելանելի վիճակներ չկան, ուղղակի պետք է գտնել Աստծո կողմից բաց թողնված դուռը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: