Փաշինյшնի վերընտրվելը ցույց է տшլիս, որ հայերի համար Արցшխի կորուստը ոչ մի բան էր. Սшտшնովսկի

Փաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի

«Այս ընտրություններց ցույց են տալիս, որ հայերի համար կարևոր չէր Ղարաբաղի կորուստը և հազարավոր անձանց կորուստները, որոնք բացառապես Փաշինյանի մեղքով էին։ Կարևոր չէր այն հшնգшմանքը, որ ՌԴ-ն առաջարկել է պատերազմը դադարեցնելու շահեկան տարբերակներ, որոնք մերժվել են Փաշինյանի կողմից։ Կարևոր չէր Շուշիի կորուստը, Բաքվում նվաստացուցիչ շքերթը։

Կարևոր չէր նաև Էրդողանի և Ալիևի միջև կնքված Շուշիի պայմանագիրը։ Հայաստանում այլևս չեն աշխատում դասական ճշմարտությունները։
Հայաստանում աշխատում է պոպուլիզմը։

Պոպուլիզմը` պոպուլիստների համար լավ է, բայց երկիրը ինչպե՞ս է ապրելու։ Հայաստանը, բացի ՌԴ-ից այս աշխարհում որևէ մեկին հետաքրքիր չէ։ Պետք է հասկանալ, որ խաղաղապահներն էլ Արցախում հավերժ չեն։ Իսկ առանց Ռուսաստանի Ստեփանակերտում հայ չի մնա։ Կուզենա Էրդողանը կվերցնի Ստեփանակերտը։ Կուզենա կվերցնի նույնիսկ Երևանը»,-նշել է ռուս արևելագետ Եվգենի Սատանովսկին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: