Իսրայելի ԶՈւ ԳՇ պետը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողությունների նոր փուլի մասին

Իսրայելական բանակը Իրանի հետ հրադադարից հետո կկենտրոնանա Գազայի հատվածում պաղեստինյան Համասի շարժման դեմ ռազմական գործողությունների շարունակման վրա, սակայն Թեհրանի դեմ արշավը դեռ չի ավարտվել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը։

«Մենք ավարտել ենք կարևոր փուլ, սակայն Իրանի դեմ արշավը դեռ չի ավարտվել», – նշել է նա։

Զամիրի խոսքով՝ այս արշավի նոր փուլը դեռ առջևում է։

«Այժմ ուշադրությունը կրկին Գազայի վրա է՝ պատանդներին տուն վերադարձնելու և Համասի ռեժիմը տապալելու նպատակների վրա»,-հավելեց նա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: