Արթուր Ասատրյանը, ով ավելի շատ հայտնի է Դոն Պիպո անունով, տեսաուղերձ է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին ծավալվող իրադարձություններին, մասնավորապես իշխող ուժի կողմից հայ եկեղեցու և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գրոհներին ու հետապնդումներին։
Նա անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ հերթական մանիպուլյացիան է իրականացվում. նրա խոսքով երբ իրենց է փող պետք, ամբողջ աշխարհի հայերին աղերսում են, որ Հայաստան բերեն գումարը։
Արթուր Ասատրյանը նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանը չի հաջողելու ոչ մի հարցում։
