Ոչ մեկ Հայաստանում չի կարող հեղաշրջում անել, ականջներիդ օղ արեք. Խաչատուր Սուքիասյան

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր Աժ-ում հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիները հասկացել են կեղծիքն ու սուտը։

«Այսօր ինստիտուտները սկսել են աշխատել, իհարկե, որոշակի բյուրոկրատիա կա, որը որոշակի դժվարություն է առաջացնում, կամաց-կամաց ժամանակակից էկոնոմիկան առաջ է գալիս՝ թվայնացվում է, էդ բյուրոկրատիան ահավոր կնվազեցնեն ու ՀՀ-ն կզարգանա։

Սիրելի քաղաքացիներ, վստահ եղեք՝ ՀՀ-ն զարգանալու է, իր հարևանների հետ շատ լավ հարաբերություն է ունենալու, ՀՀ-ն դառնալու է տարածաշրջանում կենտրոն, պայմաններն ավելի լավ են լինելու, մարդիկ իրենց ապահով են զգալու, եկամուտներ են ունենալու, եկած գումարները վայելելու են։ Այս խմբակները, որոնք ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել….»,-ավելացրեց նա։

Պատգամավորը շեշտեց՝ ՀՀ-ում բոլորի համար հավասար պայմաններ կլինեն, մրցակցային հարթակ է լինելու.«Ոչ ոք Հայաստանում չի կարող հեղաշրջում անել, ականջներիդ օղ արեք»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: