Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն վեց միավոր զրահատեխնիկա:
«Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ», — ասաց Փաշինյանը՝ խնդրելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիաշատակը: