ՀՅԴ-ի՝ «Արցախը հետ բերելու» սխեման նույնն է, ինչ 100 տարի «Արևմտյան Հայաստանը հետ բերելու» սխեման. Պետրոս Ղազարյան

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը տեսանյութ է հրապարակել՝ խոսելով նախօրեին ընդդիմության հրավիրած հանրահավաքից և դրա առաջնային թեզից:

«Սա ոչ թե ընդդիմության միասնական հանրահավաքն էր, այլ ՀՅԴ հանրահավաքն էր և ճիշտ ժամանակն է Դաշնակցությանը հարց ուղղել՝ Արցախը հետ եք բերելու Արևմտյան Հայաստանը հետ բերելուց առա՞ջ, թե՞ հետո»,- հարց է ուղղել նա:

Ըստ Ղազարյանի՝ Դաշնակցությունը 100 տարի իր գոյությունը պայմանավորել է Արևմտյան Հայաստանը հետ բերելու թեզով:

«Իսկ սխեման շատ պարզ էր․ եթե մի օր փլուզվել է Խորհրդային Միությունը, կփլուզվի նաև Թուրքիայի Հանրապետությունը, ու այդպես ՀՅԴ-ն հետ կբերի Արևմտյան Հայաստանը: Հիմա Արցախը փրկելու սխեման նույնն է․ մի օր կփլուզվի Ադրբեջանի Հանրապետությունը»,- նշել է Ղազարյանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: