Քաղաքականությունում լինելով` թշնամիներ ձեռք բերեցի. Անիտա Հարությունյանը`քաղաքական դաշտից հեռանալու պատճառի մասին

Զրույց`մոդել Անիտա Հարությունյանի հետ:

Ինչն է գլխավոր պատճառը, որ որոշեցիք թողնել ՀԿ-ի գործունեությունը: 

Լինելով ՀԿ-ի նախագահ` չես կարող օրենքը շրջանցել, պետք է լինես խիստ ու գործես օրենքին համաձայն: Իսկ երբ դու օրենքով ես աշխատում, թշնամիներ ես ձեռք բերում: Ես չեմ կարող շրջանցել ու չնկատել օրինազանցներին, իսկ այդ դեպքում իմ անձն է տուժում: Ինչն էլ ստիպեց գնալ այդ քայլին:

Նշեցիք, որ կրկին վերադառնում եք մոդելային ասպարեզ: Կա՞ն արդեն իսկ առաջարկներ: 

Այո, արդեն իսկ առաջարկներ կան շատ, արդեն սկսել ենք համագործակցությունները, շուտով կներկայացնեմ նոր ֆոտոշարք, նոր տեսահոլովակի նկարահանում, այդ թվում` նաև ֆիլմերի:

Արդյոք Ձեզ հետ համագործակցելը թանկ հաճույք է: 

Ինձ հետ համագործակցելը միշտ էլ եղել է թանկ հաճույք, ես ոչ բոլորի հետ եմ համագործակցում, և չեմ էլ ցանկանա անունս տեսնել հասարակ բրենդների կողքին, հենց այդ պատճառով էլ ի սկզբանե եղել է շատ թանկ: 

Շատ են եղել այնպիսի առաջարկներ, որոնք կտրուկ մերժել եք և ինչու: 

Մերժվել են այն առաջարկները, որոնք կրել են սիրային բնույթի, եղել են բաց ու համբույրի տեսարաններով, դե իսկ ես ունեմ անձնական կյանք, իսկ նմանատիպ համագործակցությունները կողակցիս դուր չեն եկել, իսկ քանի որ հիմա սիրտս ազատ է, կարող եմ նկարահանվել ցանկացած ֆիլմում` տարբեր կերպարներով: 

Արդյոք երկար տարիներ քաղաքականությունում լինելուց հետո դժվար չի լինի շատ անգամներ այս կամ այն իրադարձությունների ժամանակ լռելը: 

Այո, դժվար կլինի, բայց կարծում եմ  ինձ մոտ կստացվի:

Քաղաքականության մեջ լինելն արդյո՞ք ապագայում հնարավոր բացասական ազդեցությունն ունենա ձեր մոդելային կարիերայում: 

Այո, բացասական ազդեցություն ունեցել են և մինչ օրս ունենում են,քանի որ քաղաքական հայացքները բոլորովին տարբեր են, իսկ մոդելային կարիերան այլ է: Ինձ ճանաչողները լավ գիտեն, թե ես ինչերի միջով եմ անցել, քանի որ ստիպված մտել եմ քաղաքական դաշտ, կամ եթե ավելի անկեղծ, ինձ մցրել են այդ դաշտ, որից այլևս կարող եմ հրաժարվել: Քաղաքական դաշտից ևս առաջարկ եմ ունեցել`բարձր պաշտոնով, բայց ես մերժել եմ: 

Դուք մշտապես երիտասարդ, խնամված տեսք ունեք: Որն է դրա գաղտնիքը, որով կկիսվեք:

Իմ գեղեցկությունը բնատուր է, ինձ ստեղծել է Աստված: Հիմա օգտագործում եմ բացառապես բարձր որակի խնամքներ, որոնք ձեռք եմ բերում դրսից: Սիրում եմ լինել խնամված, առողջ ու գեղեցիկ տեսքով, քանի որ ինքս ինձ շատ եմ սիրում: Եվ որ ամենակարևորն է, ինձ Աստված է ստեղծել գեղեցիկ: Որպես էդպիսին գաղտնիք չունեմ, երևի իմ բնավորության գծերն են, որ շատ բարի եմ, նուրբ եմ, դրա համար էլ իմ գեղեցկությունն այդպիսին է` արտահայտիչ է և մնայուն:

 

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: