Բերանը ցավից չէր բացվում․ բժիշկների անփույթ և ոչ գրագետ աշխատանքի պատճառով նարկոզի ժամանակ տեղի է ունեցել սրտի կանգ

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սվետա Գրիգորյանը։

«Հոկտեմբերի 15-ին ՄՈՒՐԱՑԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ տեղի է ունեցել Սպանություն։

Դիմածնոտային բաժանմունքում բժիշկների անփույթ և ոչ գրագետ աշխատանքի պատճառով նարկոզի ժամանակ տեղի է ունեցել սրտի կանգ։

Շատ Դիմածնոտային մասնագետների հետ զրուցելով պարզեցինք, որ ընդհամենը պետք էր կտրվածք անել լիդակայինով, մաքրել թարախը և նշանակել բարձր դոզայով հակաբիոտիկներ։

Բայց արվել է ընդհանուր նարկոզ, ռիսկի գնալով, քանի որ բերանը ցավից չէր բացվում (բերանի տրիզմ), և նարկոզի գործողություններից – ինտուբացիան չեն կարողացել ճիշտ կատարել, երեխան խեղտվել է/ասպիրացիայից/ և տեղի է ունեցել սրտի կանգ։

Պետք է պատասխանատվություն կրեն`

Բուժող Դիմածնոտային վիրաբույժ` Քրիստինե Վարդանյանը

Անեստեզիոլոգ` Մեսրոպ Մարգարյանը

ԵՒ ի իհարկե Մուրացան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Թագուհի Ստեփանյանը, ով կոծկում է ճիշտ եղելությունը և թույլ է տվել մինչև օրս աշխատել այդ բժիշկներին։

Պատասխան են տալու բոլորը` անգամ բուժքույրերը»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: