Հրդեհ է բռնկվել Երևանի «Մալաթիա» տոնավաճառում
Երևանի «Մալաթիա» տոնավաճառում՝ կոշիկի պահեստում, հրդեհ է բռնկվել։ Ահազանգը ՆԳՆ փրկարար ծառայությունն ստացել է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:01-ին:
Ժամը 14։54-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է մոտ 1000 քմ պահեստային տարածքում։
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն այս պահին հայտնի չէ։
