Հնդկաստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի տեխնոլոգիական կենտրոններ՝ Բանգալորից Հայդարաբադ տանող մայրուղու վրա, հաղորդում է Reuters-ը։
Վթարը տեղի է ունեցել ավտոբուսի և մոտոցիկլետի բախման հետևանքով։ Ուժեղ հարվածը հանգեցրել է վառելիքի արտահոսքի և տրանսպորտային միջոցի բռնկման։ Հաղորդվում է, որ ավտոբուսի 41 ուղևորներից հաջողվել է փրկել 21 մարդու:
