3-ամյա Տիգրանի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ․ նոր մանրամասներ

«Հետախույզ» լրատվականի բացառիկ տեղեկություններով, փոքրիկ Տիգրանին հայրը խեղդամահ է արել, քանի որ կասկածել է, որ Տիգրանի բիոլոգիական հայրն այլ տղամարդ է։

Կնոջ հետ տանը սուր վեճից հետո, մյուս որդու ներկայությամբ խեղդամահ է արել Տիգրանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովին խեղդամահ անելու ճանապարհով սպանել է հայրը։

Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը): Վերջինս ձերբակալվել է»,- նշել են ՔԿ-ից։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: