Սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները տեղափոխվեցին ՀՕՖ

Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները այս պահին տեղափոխվում են ՀՕՖ:

Այդ մասին Aysor.am-ին ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը այսօր հրատապ նիստ էր հրավիրել՝ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում՝ երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը որոշելու նպատակով: Փորձագետները որոշել են, որ երեխաներն անհապաղ պետք է ՀՕՖ տեղափոխվեն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: