Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 15-ին լույս աշխարհ է եկել մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի երրորդ երեխան։
«Դե ինչ… հիմա արդեն կարող եք պաշտոնապես շնորհավորել ինձ — երեք հրաշք երեխաների մայրիկ եմ։
Սա անհավատալի երջանկություն է, որի համար անսահման շնորհակալ եմ կյանքին …»,- ինստագրամյան իր էջում գրել է մոդելը։
Երեկ արդեն մոդելը սոցցանցի իր էջում հոլովակ է հրապարակել, որից հայտնի է դառնում, որ Լուսինե Թովմասյանի երրորդ բալիկը վաղաժամ է լույս աշխարհ եկել։
Նշենք, որ ամիսներ առաջ Լուսինեն և ամուսինը պարզել էին, որ իրենց երրորդ երեխան աղջիկ է։
