Կանադայում բնակվող մի կին պատմել է 3 րոպե տևողությամբ սրտի կանգի մասին ու ասել, որ իր վրա դա խոր ազդեցություն է ունեցել։ Կնոջ պատմության մասին գրել է The Mirror-ը։
Այսպիսով Քելլի Էլվանեսը, ով դժվարանում էր շնչել և թոքերի հետ կապված խնդիրներ ուներ, զանգահարել է շտապօգնության բժիշկներին։ Կանչից կարճ ժամանակ անց նա կորցրել է գիտակցությունը։
Բժիշկները երեք րոպե շարունակ փորձել են վերակենդանացնել Էլվանեսին։ Այդ պահին, կնոջ խոսքով, ինքը զգացել է, թե ինչպես է վերածվում ոգու, կորցնում ինքնության զգացումը, բայց պահպանում գիտակցությունը։
«Ես հայտնվել էի ժամանակից դուրս մի տարածության մեջ, ասես փոքրիկ լույսերով լի տիեզերքում լինեի», – ասել է կինը։
Նա որոշ ժամանակ անց գիտակցության է եկել ու պատմել զգացածի մասին։
