168․am-ը գրում է․
Թոքի քաղցկեղի վերաբերյալ դեռևս սխալ պատկերացումներ կան, որոնք հաճախ խանգարում են հիվանդության վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը։ Ստորև ներկայացնում ենք ամենատարածված միֆերը։
ՄԻՖ 1. Բիոպսիան կարող է «արթնացնել» քաղցկեղը և նպաստել տարածմանը
Իրականություն․ Ռիսկը, որ բիոպսիայի ընթացքում ուռուցքը կսկսի տարածվել, չափազանց փոքր է։ Բիոպսիան ամենահուսալի մեթոդն է ճշգրիտ ախտորոշման համար, ինչը հնարավորություն է տալիս ընտրել ճիշտ բուժման տակտիկա։
ՄԻՖ 2. Վիրահատության ընթացքում ուռուցքը «լույս է տեսնում» և սկսում արագ աճել
Իրականություն․ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրահատությունը չի նպաստում քաղցկեղի տարածմանը։ Ընդհակառակը՝ բուժման ձգձգումը կարող է վտանգավոր լինել։
ՄԻՖ 3. Եթե չկան հազ կամ այլ ախտանիշներ, ուրեմն թոքի քաղցկեղ չկա
Իրականություն․ Թոքի քաղցկեղը զարգանում է աննկատ՝ առանց արտահայտված ախտանշանների, ուստի պետք է պարբերաբար հետազոտվել:
ՄԻՖ 4. Թոքի քաղցկեղը լինում է միայն ծխողների մոտ
Իրականություն․ Թեև ծխելը հիմնական ռիսկի գործոնն է, դեպքերի շուրջ 10–20 տոկոսը գրանցվում է այն մարդկանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել։
ՄԻՖ 5. Եթե արդեն ախտորոշվել է քաղցկեղ, ծխելը դադարեցնելն այլևս օգուտ չունի
Իրականություն․ Ծխելը թողնելը ցանկացած փուլում բարելավում է բուժման արդյունքները և մեծացնում կյանքի տևողությունը։ Ավելին, ըստ հետազոտությունների, ախտորոշուման պահից սկսած ծխելը դադարեցրած մարդկանց մոտ ապրելիությունն ու բուժման արդյունավետությունը 30-40%-ով ավելի մեծ է։
Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ
